Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաստատել է, որ վնասվածքի պատճառով բաց կթողնի Դևիսի գավաթի խաղարկությանը։

«Մեծ ափսոսանքով հայտնում եմ, որ Իսպանիայի հավաքականին չեմ օգնելու Դևիսի գավաթում։ Ստացել եմ ծնկի վնասվածք, և բժիշկները խորհուրդ են տվել դուրս չգալ կորտ։

Ես միշտ ասել եմ, որ Իսպանիայի համար խաղալն ամենակարևորն է, որ կարող է պատահել, և ես շատ էի ցանկանում օգնել թիմին Դևիսի գավաթում։ Ծանր սրտով եմ վերադառնում տուն»,- սոցիալական ցանցերում գրել է Ալկարասը։

Նախորդ շաբաթ Կառլոս Ալկարասը մասնակցում էր ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարին, որի եզրափակիչում պարտվել էր իտալացի Յանիկ Սիներին։

Դևիսի գավաթն այս տարի կանցկացվի նոյեմբերի 18-23-ին Իտալիայի Բոլոնիա քաղաքում։ Իսպանացիները քառորդ եզրափակիչում մրցելու են Չեխիայի հավաքականի հետ։