Հայաստանի հավաքականը կմասնակցի Իրանում կայանալիք ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարին:

-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան:

Հայաստանի թիմի կազմում կլինեն 60 կգ քաշային Կառլեն Դավթյանը, 65 կգ քաշային Ժորա Գրիգորյանը, 71 կգ քաշային Հովհաննես Հովհաննիսյանն ու 94 կգ քաշային Հովհաննես Ղահրամանյանը:

Հավաքականի մարզիչը Երվանդ Կիրակոսյանն է, պատվիրակությունը կղեկավարի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Սամվել Գասպարյանը:

Ծանրամարտի զինվորականների առաջին մրցաշարը կանցկացվի Իրանի Բաբոլսար քաղաքում, նոյեմբերի 1-6-ը:

Մարմնամարզիկները ֆինանսական խնդիրներ ունեն աշխարհի երիտասարդների առաջնությանը մասնակցելու համար
Մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը նպատակ ունի զարգացնել աշխարհի առաջնության հաջողությունը
Առավելագույնն եմ արել. Արթուր Դավթյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալ նվաճելու մասին