Հայաստանը պարա ծանրամարտի (փաուերլիֆթինգի) Եվրոպայի առաջնությանը մասնակցել է 11 մարզիկով ու նվաճել 9 մեդալ տարբեր տարիքային խմբերում, հաղորդում է Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի ։

Ոսկե մեդալ են նվաճել Արթուր Բաբայանը, Խորեն Ծատուրյանը, Կարինե Մանուկյանը, Արևիկ Մելքոնյանը, Արտյոմ Մուխսյանը և Տիգրան Խլղաթյանը։ Արծաթե մեդալակիր են դարձել Ռաֆայել Համազասպյանը, Դավիթ Հունանյանը և Անյուտա Պետրոսյանը։

Մեծահասակների պայքարում Հայաստանի թիմն ունեցել է 3 ներկայացուցիչ, 7 մարզիկ՝ երիտասարդների խմբում, մեկը՝ պատանիների։