Երևանում կանցկացվի ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշար, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Դեկտեմբերի 20-24-ին կայանալիք մրցաշարին կմասնակցեն Հայաստանի, Մոլդովայի, Վրաստանի և Ղրղզստանի հավաքականները։ Հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ Տեխնիկական Կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

Մրցաշարի ժամանակացույցը

Դեկտեմբերի 21

16:00 – Ղրղզստան – Վրաստան
20:00 – Հայաստան – Մոլդովա

Դեկտեմբերի 22

16:00 – Վրաստան – Մոլդովա
20:00 – Հայաստան – Ղրղզստան

Դեկտեմբերի 24

14:00 – Ղրղզստան – Մոլդովա
20:00 – Հայաստան – Վրաստան

Հիշեցնենք, որ ֆուտզալի Հայաստանի հավաքականը պատրաստվում է 2026թ․ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, որը կկայանա հունվարի 21-ից փետրվարի 7-ը Լատվիայում, Լիտվիայում և Սլովենիայում։ Խմբային փուլում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի մրցակիցները կլինեն Ուկրաինան (hունվարի 22), Չեխիան (hունվարի 25) և Լիտվան (hունվարի 28)։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։