Կանանց Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականն ավարտել է մրցելույթը Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլում։

Երրորդ տուրում Մարիամ Ստեփանյանի թիմը նվազագույն հաշվով պարտվել է Կիպրոսի Մ19 հավաքականին։ Սերբիայում կայացած խաղի միակ գոլն առաջին խաղակեսի վերջնամասում խփել է Սոֆիա Կրիս Միլոնան։

Նախորդ երկու խաղերում Հայաստանի Մ19 հավաքականը պարտվել էր Չեռնոգորիայի (0։5) ու Սերբիայի (0։3) հասակակիցներին։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի