Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այսօրվանից սկսում է ուսումնամարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։

-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Առաջին մարզումը ժամը 18:00-ին է։ Հավաքի առաջին օրը թիմին միանալու են․

Հենրի Ավագյան – «Փյունիկ»

Արսեն Բեգլարյան – «Ալաշկերտ»

Արման Ներսեսյան – «Արարատ Արմենիա»

Գոռ Մատինյան – «Ուրարտու»

Կամո Հովհաննիսյան – «Արարատ Արմենիա»

Արսեն Սադոյան – «Ալաշկերտ»

Էդգար Գրիգորյան – «Արարատ-Արմենիա»

Էրիկ Փիլոյան – «Ուրարտու»

Խուլիո Բուենո – «Արարատ-Արմենիա»

Ստյոպա Մկրտչյան – «Նյուրնբերգ» (Գերմանիա)

Արտյոմ Բանդիկյան – ԲԿՄԱ

Կառլեն Հովհաննիսյան – «Փյունիկ»

Արթուր Ասկարյան – ԲԿՄԱ Երևան

Կարեն Նալբանդյան – «Ալաշկերտ»

Արթուր Սերոբյան – «Արարատ-Արմենիա»

Նարեկ Հովհաննիսյան – ԲԿՄԱ Երևան

Ֆին Գերագուսյան – «Սանդերլենդ Մ-21» (Անգլիա)

Ազգային ընտրանի հրավիրված մյուս խաղացողները հավաքին կմիանան մարտի 23-ին և 24-ին:

Եղիշե Մելիքյանի թիմը նախապատրաստվում է մարտի 29-ին Երևանում կայանալիք Բելառուսի դեմ ընկերական հանդիպմանը։ Այն կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ժամը 18:00-ին։

Բացի այդ Հայաստանի ազգային հավաքականը հունիսին Երևանում կանցկացնի երկու ընկերական հանդիպում։ Եղիշե Մելիքյանի ընտրանին հունիսի 6-ին կընդունի Ղազախստանի, իսկ հունիսի 9-ին՝ Մոլդովայի հավաքականին։

Երկու հանդիպումն էլ կանցկացվի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

«Նոա»-«Շիրակ» խաղով եզրափակվեց Պրեմիեր լիգայի 19-րդ տուրը
Աթլետ Գոռ Հովակիմյանն ավարտեց ելույթներն աշխարհի առաջնությունում