Բուքմեյքերները հաղորդել են, թե Անգլիայի Պրեմիեր լիգայի գլխավոր մարզիչներից ում է պաշտոնանկություն սպասվում։ Այս մասին հաղորդում է Sports-ը:

«Լիվերպուլի» մարզիչ Արնե Սլոթը առաջատար դիրք է գրավել։ Լիգայի 23-րդ տուրում նրա թիմը պարտվեց «Բորնմութին», ինչից հետո պաշտոնանկության ենթարկվելու նրա գործակիցը 3.75-ից նվազեց մինչև 1.40։

Բուքմեյքերները նաև անվանել են Սլոթի ամենահավանական իրավահաջորդին։ 1.48 գործակցով Խաբի Ալոնսո կփոխարինի Սլոթին: