Իտալական Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում շարունակվող 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարը սկսեց լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը։

Հայաստանի ներկայացուցիչը հանդես եկավ և 1:28.91 արդյունքով 63-րդ տեղը գրավեց առաջին փուլում։ Մրցմանը մասնակցեց 81 լեռնադահուկորդ։ Երկրորդ փուլը կմեկնարկի ժամեր անց։

Փետրվարի 16-ին Հարություն Հարությունյանը կմասնակցի նաև ոլորավայրէջքի մրցմանը։

Հայաստանի ներկայացուցիչներից հաջորդը հանդես կգան գեղասահորդներ Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը, որոնք սպորտային զույգերի կարճ ծրագրի որակավորման փուլում ելույթ կունենան փետրվարի 15-ին:

Ձմեռային Օլիմպիական խաղերում պայքարն արդեն ավարտել են դահուկորդներ և ։