«Պիզայի» նկատմամբ տարած հաղթանակից անմիջապես հետո «Ինտերը» վերադարձել է աշխատանքային ռիթմին։

Այսօր առավոտյան «Ներաձուրիները» վերսկսել են մարզումները Ապիանո Ջենտիլեի BPER մարզաբազայում։ Մարզմանը մասնակցել է նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Թիմն արդեն պատրաստվում է հաջորդ հանդիպմանը։ Դեկտեմբերի 3-ին՝ չորեքշաբթի, «Ինտերը» Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Սան Սիրո» մարզադաշտում կընդունի «Վենեցիային»։