12 Հունվար, 2026 1:15
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին դեմ չի լինի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «առևանգել», ինչպես դա տեղի ունեցավ Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի հետ, հաղորդում է UNIAN-ը՝ հղում անելով լրագրող Քրիս Յորքին։
Լրագրողը հարցրել է նախարարին, թե որ համաշխարհային առաջնորդին նա կցանկանար «առևանգել»։ Հիլին նշել է, որ դեմ չէր լինի «Պուտինին ձերբակալելուն և նրան ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելուն»։

































































































































































































































































































































































































































