Ուշագրավ միջադեպ է տեղի ունեցել դահուկային սպորտի կանանց Ռուսաստանի առաջնության մարաթոնի (50 կմ, ազատ ոճ) մրցմանը։

Յուժնո-Սախալինսկում կայացած առաջնության ժամանակ մրցուղում հայտնվել է շուն, որը տապալել է երկու մասնակցի՝ Արինա Կուսուրգաշևային ու Ալինա Կուդիսովային։

Կուսուրգաշևան արագ ոտքի է կանգնել ու շարժվել առաջ, իսկ Կուդիսովան չի կարողացել շարունակել պայքարը։

Մրցմանը մասնակցել է 37 դահուկորդ։ Հաղթողի կոչումը նվաճել է Եվգենիա Կրուպիցկայան՝ գրանցելով 2:27.28,9 արդյունք։