UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը ներկա է եղել թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչման համար մենամարտին և երկրպագել է Ջասթին Գեյջիին։ Հունվարի 25-ին Լաս Վեգասում կայացած UFC 324 մրցաշարի գլխավոր մենամարտում 37-ամյա ամերիկացի մարտիկը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր բրիտանացի Փեդի Փիմբլեթին։

Հայտնի բլոգեր Նինա Դրաման սոցցանցերում հրապարակել է Արման Ծառուկյանի ապրումների տեսանյութը մենամարտի ընթացքում։

29-ամյա Ծառուկյանը խառը մենամարտերում մասնակցել է 26 հանդիպման, տարել 23 հաղթանակ ու կրել 3 պարտություն։