«Ուրարտու» բասկետբոլային ակումբը պայմանագրեր է կնքել ամերիկացի բասկետբոլիստներ ԴԶ Բեյսիի, Թեոդոր Վուլֆի և Ջորդան Թիլմոնի հետ։

-ի այս մասին հայտնեցին ակումբի մամուլի ծառայությունից:

Բեյսին կենտրոնական հարձակվող է Մեսքվիթ քաղաքից (Տեխաս, ԱՄՆ)։ Նա հանդես է եկել Անջելո համալսարանի թիմում՝ լինելով առաջատար խաղացողներից մեկը։ Բեյսին հայտնի է իր հուսալի խաղով՝ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում։ Ջորդան Թիլմոնը Բեյսիի նախկին խաղընկերն է: Թեոդոր Վուլֆը հանդես է գալիս թեթև հարձակվողի դիրքում։ Իր վերջին ուսանողական մրցաշրջանում՝ Great Bay Community College-ում (2024–25), Վուլֆը ցուցադրել է տպավորիչ արդյունքներ՝ օգնելով իր թիմին դառնալ չեմպիոն և ճանաչվելով մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող (MVP)։

Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն, Սեյրան Խուդանյանը` պոկում վարժության արծաթե մեդալակիր
Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
Շախմատի աշխարհի գավաթում Հայաստանն ունի 5 մասնակից