«Ուրարտու» բասկետբոլային ակումբը պայմանագրեր է կնքել ամերիկացի բասկետբոլիստներ DJ Բեյսիի, Թեոդոր Վուլֆի և Ջորդան Թիլմոնի հետ․ հայտնում են ակումբից։

Բեյսին կենտրոնական հարձակվող է Մեսքվիթ քաղաքից (Տեխաս, ԱՄՆ)։ Նա հանդես է եկել Անջելո համալսարանի թիմում՝ լինելով առաջատար խաղացողներից մեկը։ Բեյսին հայտնի է իր հուսալի խաղով՝ թե՛ պաշտպանությունում, թե՛ հարձակման գծում։

Ջորդան Թիլմոնը Բեյսիի նախկին խաղընկերն է:

Թեոդոր Վուլֆը հանդես է գալիս թեթև հարձակվողի դիրքում։ Իր վերջին ուսանողական մրցաշրջանում՝ Great Bay Community College-ում (2024–25), Վուլֆը ցուցադրել է տպավորիչ արդյունքներ՝ օգնելով իր թիմին դառնալ չեմպիոն և ճանաչվելով մրցաշարի ամենաարժեքավոր խաղացող (MVP)։

«Ուրարտուն» բարի գալուստ է մաղթում փորձառու բասկետբոլիստներին։