
Մարզական 2025-ը լի էր բացահայտումներով ու անհաջող պատմություններով, նոր անուններով ու ավագ մարզիկների վստահ ելույթներով։ Անցնող տարին դեպի Օլիմպիական խաղեր տանող ճանապարհի առաջին քայլն էր:
-ը ներկայացնում է 2025 թվականի սպորտային կարևորագույն իրադարձությունները.
Հունվար, փետրվար, մարտ

Կարեն Գիլոյանը հեռացավ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնից:
Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվեց Արայիկ Հարությունյանը:
Ջերմուկում կայացան Համահայկական ձմեռային երկրորդ խաղերը:
Վազորդ Երվանդ Մկրտչյանը դարձավ Բալկանյան երկրների առաջնության հաղթող:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակվեց Ջոն վան ’տ Սխիպը:
Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
ՊԱՏՄԱԿԱՆ. Հայաստանի ֆուտզալի հավաքականը առաջին անգամ իրավունք ստացավ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:
Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը նվաճեց WBA Continental գոտին:
Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվեց ֆուտբոլի ազգային հավաքականից:
Ապրիլ

Հակոբ Սերոբյանն արժանացավ «Եվրոպական մարմնամարզության պատվավոր մրցավարի» կոչմանը:
Արմեն Մելիքբեկյանն ընտրվեց ՈՒԵՖԱ-ի գործկոմի անդամ:
Արթուր Ալեքսանյանը՝ 2024 թվականի Եվրոպայի հունահռոմեական ոճի լավագույն ըմբիշ, Արմեն Բաբալարյանը՝ լավագույն մարզիչ:
Ըմբիշ Վազգեն Թևանյանը դարձավ ԵԱ-ի բրոնզե մեդալակիր:
Արման Անդրեասյանն ու Արսեն Հարությունյանը դարձան ըմբշամարտի ԵԱ-ի արծաթե մեդալակիրներ:
Կարեն Ասլանյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:
Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն:
Ծանրորդներ Աննա Ամրոյանն ու Ալեքսանդրա Գրիգորյանը, Լիանա Գյուրջյանը դարձան ԵԱ-ի արծաթե մեդալակիրներ:
Գառնիկ Չոլակյանը, Դավիթ Հովհաննիսյանը նվաճեցին Եվրոպայի առաջնության բրոնզե, Սիմոն Մարտիրոսյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Գոռ Սահակյանը` արծաթե մեդալներ: Վարազդատ Լալայանն ու Գարիկ Կարապետյանը` Եվրոպայի կրկնակի չեմպիոններ են:
Երևանում կայացավ տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնություն. Հայաստանի թիմը երկրորդն էր երևանյան ԱԱ-ում:
Արման Ավանեսյանը դարձավ սամբոյի Եվրոպայի մեծահասակների չեմպիոն։
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը դարձան աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ հաղթողներ։
Մայիս, հունիս

Վահան Բիչախչյանը «Լեգիա»-ի կազմում դարձավ Լեհաստանի գավաթակիր:
Տիգրան Բարսեղյանը «Սլովան»-ի հետ նվաճեց Սլովակիայի չեմպիոնի կոչումը ու ճանաչվեց Սլովակիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:
Երևանում կայացավ կարատեի Եվրոպայի առաջնությունը. Հայաստանի համար պատմական` բրոնզե մեդալներ նվաճեցին Գոռ Ներսիսյանն ու Յուրա Զալյանը:
Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդար»-ի կազմում դարձավ Ռուսաստանի չեմպիոն:
Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Համլետ Մանուկյանը դարձան Եվրոպայի չեմպիոններ, Մամիկոն Խաչատրյանը` ԵԱ-ի արծաթե, իսկ Արթուր Ավետիսյանը` բրոնզե մեդալակիր:
Հենրիխ Մխիթարյանը կարիերայում երկրորդ անգամ հանդես եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
Խլղաթյան-Կարապետյան զույգն արծաթե մեդալներ նվաճեց հրաձգության աշխարհի գավաթում:
Հայկ Մարտիրոսյանը դարձավ շախմատի աշխարհի ակումբային առաջնության բրոնզե մեդալակիր:
Հուլիս, օգոստոս, սեպտեմբեր

Երևանում տեղի ունեցավ բասկետբոլի Մ20 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանում կայացավ վոլեյբոլի Մ16 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հրաձգության հավաքականը Եվրոպայի առաջնությունում մրցելույթներն ավարտեց 2 ոսկե, 2 արծաթե, 3 բրոնզե մեդալներով: Մեծահասակների պայքարում Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը: ԵԱ-ի փոխչեմպիոն դարձավ Հայկ Մինասյանն ու Գոհար Հարությունյանը։ Պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեցին Արուսյակ Գրիգորյանը, Լիլիթ Մկրտչյանը և Հովհաննես Մարգարյան-Արուսյակ Գրիգորյան զույգը։
Վարազդատ Հարոյանն ավարտեց կարիերան Հայաստանի հավաքականում:
Եղիշե Մելիքյանը նշանակվեց Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ:
Մխիթարյանը հոբելյանական 150-րդ հանդիպումն անցկացրեց «Ինտեր»-ի կազմում:
Ռոնալդուի և հայ երեխայի պատմությունը` համաշխարհային սպորտի ուշադրության կենտրոնում:
Ծանրորդ Հակոբ Մկրտչյանն ավարտեց պրոֆեսիոնալ կարիերան:
Համլետ Մանուկյանի անվան տարր ավելացվեց մարմնամարզությունում:
Ըմբիշներ Արսեն Հարությունյանը, Հրաչյա Պողոսյանն ու Սլավիկ Գալստյանը դարձան աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ:
Մալխաս Ամոյանը կարիերայում երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:
Հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր

Լույս տեսավ Հենրիխ Մխիթարյանի մասին պատմող ինքնակենսագրական գիրքը:
Ծանրորդ Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր:
Անի Հովսեփյանը հաղթանակով մեկնարկեց պրոֆեսիոնալ ռինգում։
Մարմնամարզիկներ Մամիկոն Խաչատրյանն ու Արթուր Դավթյանը դարձան աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներ:
99 տարեկանում կյանքից հեռացավ հայկական ֆուտբոլի լեգենդ Նիկիտա Սիմոնյանը:
Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանն առաջին մեդալը նվաճեց կարատեի աշխարհի առաջնությունում: Բրոնզե մեդալակիր դարձավ Սուրեն Հարությունյանը:
IBA-ի բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները նվաճեցին 5 բրոնզե մեդալ. մեդալակիրներ դարձան Ռուդոլֆ Գարբոյանը, Արթուր Բազեյանը, Հովհաննես Բաչկովը, Ռաֆայել Հովհաննիսյանը, Դավիթ Չալոյանը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Նոա»-ն պատմական նվաճման հասավ` դառնալով հայկական առաջին ակումբը, որը դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլ:

































































































































































































































































































































































































































