
Երևանի «Փյունիկ»-ը մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստական փուլը կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրություններում:
-ի հաղորդմամբ` «Փյունիկ»-ը հունվարի 18-ից փետրվարի 19-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Արաբական Միացյալ Էմիրությունների Աջման քաղաքում՝ նախապատրաստվելով մրցաշրջանի երկրորդ հատվածին։
Մեկամսյա ուսումնամարզական հավաքի ընթացքում թիմը բացի ամենօրյա մարզումներից, կանցկացնի նաև ստուգողական խաղեր։ Առավել ուշ հայտնի կդառնան «Փյունիկ»-ի մրցակիցները:





































































































































































































































































































































































































































