ՕԽ մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնում է Նորվեգիան

Ձմեռային Օլիմպիական խաղերի ավարտից երկու օր առաջ մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը մնում է Նորվեգիան:

-ի հաղորդմամբ` 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում այս պահին 16 ոսկե, 8 արծաթե ու 10 բրոնզե արդյունքով մեդալային հաշվարկի առաջատարը Նորվեգիան է (ընդհանուր` 34 մեդալ): Երկրորդ տեղում 9 ոսկե, 12 արծաթե, 6 բրոնզե մեդալով ԱՄՆ թիմն է (ընդհանուր` 27 մեդալ): Եռյակի վերջում ընդհանուր 26` 9 ոսկե, 5 արծաթե,12 բրոնզե մեդալով Իտալիայի հավաքականն է:

25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողությունը կկայանա փետրվարի 22-ին:

Մարզաշխարհի մի խումբ ներկայացուցիչների մարզական կոչումներ են շնորհվել
«Նոա»-ն նոր համալրում ունի կազմում

ՕԽ մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Նորվեգիան է

Ձմեռային Օլիմպիական խաղերի մրցումային 4-րդ օրը մեդալային ոչ պաշտոնական հաշվարկի առաջատարը Նորվեգիան է:

-ի հաղորդմամբ` 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում այս պահին 3 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե արդյունքով մեդալային հաշվարկի առաջատարը Նորվեգիան է: Երկրորդ տեղում 3 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալով Շվեյցարիան է:

«Միլան-Կորտինա-2026»-ում Հայաստանից մինչ այս ելույթ է ունեցել դեռևս երկու ներկայացուցիչ: Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ Կատյա Գալստյանը, հանդես գալով դահուկավազքի 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում, առաջին 10 կմ դասական ոճն անցնելուց հետո չի հատել եզրագիծը։ Կանանց սկիաթլոնում օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է Շվեդիայի ներկայացուցիչ Ֆրիդա Կարլսոնը՝ 53 րոպե 45 վայրկյան արդյունքով: Կատյա Գալստյանը 4-րդ անգամ է մասնակցում ձմեռային Օլիմպիական խաղերին: Փետրվարի 12-ին նա հանդես կգա 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում:

Դահուկորդ Միքայել Միքայելյանը 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ) մրցաձևում 73 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 48-րդ տեղը՝ 51 րոպե 06 վայրկյան արդյունքով: Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է նորվեգացի Յոհանես Կլեբոն՝ 46 րոպե 11 վայրկյան արդյունքով: Փետրվարի 13-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևում:

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին: Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը կարճ ծրագրի որակավորման փուլում հանդես կգա փետրվարի 15-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 16-ին:

Երևանում կկայանա բասկետբոլի Եվրասիական լիգա-Երևանի քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարը
Երևանում Կատարի Պետության դեսպանությունը նշում է Սպորտի օրը՝ «Ես ընտրեցի սպորտը» կարգախոսի ներքո