Ֆորմուլա-1-ը ներկայացրել է նոր մրցաշրջանի ընդհանուր լուսանկարն ու թիմերի կազմերը։

Թագավորական ավտոմրցման նոր մրցաշրջանը կմեկնարկի մարտի 8-ին Ավստրալիայի Մեծ մրցանակով։ Կանցկացվի 24 փուլ, վերջինը՝ դեկտեմբերի 24-ին Աբու Դաբիում։ Անցյալ մրցաշրջանում չեմպիոն էր դարձել «Մաքլարենի» բրիտանացի ավտոարշավորդ Լանդո Նորիսը՝ տիտղոսը նվաճելով առաջին անգամ։

Այս օրերին Բահրեյնում ընթանում են փորձնական թեստերը։

Ֆորմուլա-1-ի թիմերի կազմերը 2026թ․ մրցաշրջանում

1. «Մաքլարեն» – Լանդո Նորիս, Օսկար Պիաստրի 2. «Ֆերարի» – Շառլ Լեկլեր, Լյուիս Հեմիլթոն 3. «Ռեդ Բուլ» – Մաքս Ֆերստապեն, Իսակ Հաջար 4. «Մերսեդես» – Ջորջ Ռասել, Անդրեա Կիմի Անտոնելի 5. «Աստոն Մարտին» – Ֆերնանդո Ալոնսո, Լենս Ստրոլ 6. «Ալպին»՝ Պիեր Գասլի, Ֆրանկո Կոլապինտո 7. «Հաաս» – Էստեբան Օկոն, Օլիվեր Բերման 8. «Ռեյսինգ Բուլզ» – Լիամ Լոուսոն, Արվիդ Լինդբլադ 9. «Ուիլյամս»՝ Ալեքս Ալբոն, Կառլոս Սայնս 10. «Աուդի»՝ Նիկո Հյուլկենբերգ, Գաբրիել Բորտոլետո 11. «Կադիլակ»՝ Վալտերի Բոտաս, Սերխի Պերես