16 Դեկտեմբերի, 2025
2025 թվականի չորրորդ եռամսյակում ավելացել է բնականոն գնաճը՝ կազմելով 3.8 տոկոս, այս մասին Կենտրանական բանկում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«2025 թվականի երրորդ և չորրորդ եռամսյակներում տեղական ապրանքների և ծառայությունների նկատմամբ բարձր արտաքին պահանջարկը պահպանվում է։ Միևնույն ժամանակ, ներքին պահանջարկի ընթացիկ պայմանները, ինչպես նաև դրա հետագա միտումների հետ կապված զգալի անորոշությունները ևս պահպանվում են»,-ասաց Մարտին Գալստյանը։
Նա նշեց, որ նման իրավիճակում պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա դեռևս գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ միտումները հիմնականում պայմանավորված են որոշ առաջարկի գործոններով։
Նմանատիպ նյութեր


































































































































































































































