Սա մի փոթորիկ էր բաժակի մեջ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսպես է արձագանքել 9 միլիարդ դոլարի շուրջ մեծ աղմուկին։
«Ընդամենը երկկողմ հայտարարություն է ստորագրվել, որ ավարտվել է բանակցությունները խաղաղ էներգիայի պայմանագրի միանալու հետ կապված: Ընդամենը սա է։ Նույնիսկ այդ պայմանագիրը չէր ստորագրվել դեռ։ Դեռ պետք է ստորագրվի և պետք է խորհրդարաններով անցնի այդ պայմանագիրը:
Այդ պայմանագիրը Միացյալ Նահանգները ստորագրել են 26 երկրի հետ: Ես ուղղակի խորհուրդ կտայի մեր քաղաքացիներին մտնել Միացյալ Նահանգների դեսպանատան կայքը և տեսնել սա ինչ է: Ուղղակի ավելի շատ քարոզչական մի մեծ աղմուկ է բարձրացվել մի հարցի վերաբերյալ, որը շատ սովորական է:
Հիմա լա՞վ է, որ ստորագրել ենք։ Այո, լավ է: Մի լրացուցիչ պայմանագիր է, որի անդամ ենք դառնում, բայց դա չի նշանակում ո՛չ ներդրում, չի նշանակում որևէ այլ բան, որևէ նաև խոստում չի նշանակում, որ ատոմակայան կկառուցվի Հայաստանի Հանրապետությունում: Որևէ պարտավորություն, որևէ ներդրում ընդհանրապես ներդրման մասին խոսք չի գնում: Միացյալ Նահանգների փոխնախագահը ընդամենը առաջ է մղում Միացյալ Նահանգների տեխնոլոգիան ատոմային։ Եվ լավ է անում, իսկապես յուրաքանչյուր երկրի ղեկավար պետք է փորձի իր երկրի տեխնոլոգիաները հնարավորինս առաջ մղել դրսի շուկաներում։ Ինքը իր գործը անում է, բայց դա չի նշանակում, որ մեր իշխանությունը պետք է այդ ամբողջը մանիպուլացնի, շուռ տա և փորձի հերթական անգամ խաբել մեր ժողովրդին»,- եթերում ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։


























































































































































































































































































































































































































































































