Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը

Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական» և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում:

-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը՝ դարձնելով «Դրական» և հաստատել է վարկանիշը «BB-» մակարդակում:

Սա լոկ վիճակագրական փոփոխություն չէ. սա մասնագիտական հավաստում է առ այն, որ Հայաստանի որդեգրած տնտեսական քաղաքականությունն ու ինստիտուցիոնալ կայունությունը միջազգային շուկաներում ձեռք են բերում որակական նոր կշիռ: Այն վստահության հայտ է՝ ուղղված մեր պետության տնտեսական դիմակայունությանն ու քաղաքական կամքին։

Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակոխում է վստահության նոր փուլ։ Շնորհավորում եմ բոլորիս»,-գրել է Փաշինյանը։

Հայաստանը կմասնակցի FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին
Եվրոպական ինդեքսներ - 16/01/26
Ինչ եղանակ է սպասվում Հայաստանում․ օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին նախ կբարձրանա, ապա կնվազի
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծերը
Մեր բանակի նոր համազգեստը գեղեցիկ է, գործառնական, հարմարավետ և բազմասեզոնային. Նիկոլ Փաշինյան