Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան ցորենի մատակարարումները շարունակվում են. Պապոյան

Ադրբեջանի տարածքով երկաթուղով դեպի Հայաստան ցորենի մատակարարումները շարունակվում են։

-ի փոխանցմամբ՝ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այդ մասին ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Հարցին, թե Ադրբեջանի տարածքով ՀՀ ցորենի մատակարարումները չե՞ն շարունակվում, Գևորգ Պապոյանը պատասխանել է.

«Շարունակվում են, ճանապարհին հիմա նոր խմբաքանակներ կան»,- ասաց Պապոյանը։

Թե որ երկրներից է ներկրվում ցորենը, Պապոյանը մանրամասներ չհայտնեց.

«Երբ գա, ես տոննաներով կհրապարակեմ։ Այս պահին սրանից ավելին չեմ կարող ասել»,- նշեց Պապոյանը։

2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ռուսական ցորենի խմբաքանակը։ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով երկաթուղով Հայաստան էր տեղափոխվել շուրջ 1000 տոննա ցորեն։ Նոյեմբերի 8-ին արդեն Ադրբեջանի տարածքով Հայաստան էր հասել ղազախական ցորենի խմբաքանակը՝ կրկին 1000 տոննա։

Մինչ այդ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Ադրբեջանը վերացրել է իր տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունել էր Ադրբեջանի այդ որոշումը և հայտարարել, որ Հայաստանն էլ իր հերթին վերացրել է բոլոր սահմանափակումները իր տարածքով դեպի Ադրբեջան բեռների տեղափոխման համար։

Նոյեմբերի 6-ին ՌԴ տրանսպորտի նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի տարածքով անցնող երկաթուղային ճանապարհով մինչև 2026 թվականի հունվարի վերջ ևս 132 վագոն ցորեն կարտահանի Հայաստան։

Եվրոպական ինդեքսները նվազել են - 12/12/25
Ամերիկյան ինդեքսները նվազել են - 12/12/25
Գալիք հինգ տարիներին Հայաստանի յոթ զբոսաշրջային կլաստերներում կներդրվի 120 միլիոն եվրո․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
ՀՀ դեսպանը ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականին ներկայացրել է Հայաստան–Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումները
Հայաստանը 2026թ. համար կստանա 15 հազար էլեկտրոմոբիլի անմաքս քվոտա
Հայաստանն ու Գերմանիան էներգետիկ ոլորտում համագործակցությունը խորացնելու պայմանավորվածություն ունեն