ԱՄՆ ֆոնդային բորսաների փետրվարի 6-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 2.47%-ով և կազմել 50115.67 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 1.97%-ով և կազմել 6932.30 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսն աճել է 2.18%-ով և կազմել 23031.21 կետ:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ:

NASDAQ բորսայի համար հաշվարկվում են մի քանի ցուցանիշներ, որոնք արտացոլում են իրավիճակն ԱՄՆ-ի բարձր տեխնոլոգիաների շուկայում և բիզնես-համայնքի արձագանքը երկրի քաղաքական եւ տնտեսական զարգացումներում, որոնք ազդեցություն են ունենում բարձր տեխնոլոգիաների շուկաների վրա:

Ինտենսիվ գյուղատնտեսության համար ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով նշված բոլոր ցուցանիշներն անցած տարի կատարվել են․ Պապոյան
Գևորգ Պապոյանը զբոսաշրջության ոլորտի գործարարների հետ քննարկել է զարգացման ռազմավարական ծրագիրը
Ասիական ինդեքսները նվազել են - 06/02/26
Եվրոպական ինդեքսներ - 04/02/26