Գյուղատնտեսության նախարարության և գյուղատնտեսության զարգացման հետ կապված հարցին «Մեր Ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը պատասխանեց՝ պահանջ է, որ գյուղատնտեսության նախարարությունը վերականգնվի։

«Ես չգիտեմ՝ ո՞վ է մտածել Գյուղատնտեսության նախարարությունը միացնել Էկոնոմիկայի նախարարության հետ։ Ես չգիտեմ՝ դա ո՞ւմ «հրաշալի» միտքն է, որ 400 000 գյուղացի չունենա նախարար։ Տարվա ընթացքում ընդամենը 100 միլիոն դոլար ենք հատկացնում՝ գյուղատնտեսական ծախսերին մեր երկրում՝ 400 000 մարդու համար։ Ու գիտե՞ք ինչն է ամենացավալին, որ գյուղատնտեսության համար նախատեսվող բյուջեն այս տարի ևս կրճատվել է։ Հաջորդ տարի ևս ծրագրով կրճատվում է Հայաստանում։ Այսինքն՝ ի՞նչ է, մեզ գյուղ պետք չէ՞։ Ամբողջությամբ մենք ներկրում ենք, մեր ամբողջ սնունդը կախված է դրսից ներկրումներով։ Մենք վերականգնելու ենք գյուղատնտեսության նախարարությունը, բայց չենք վերականգնելու Հանրապետության հրապարակում։ Գյուղատնտեսության նախարարությունը պետք է լինի Արարատյան դաշտի կենտրոնում, Արմավիր, Էջմիածին, որտեղ մեր գյուղատնտեսության սիրտն է»,- ասաց Կարապետյանը։


























































































































































































































































































































































































































































































