Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր հրապարակեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով վերդիկտը։
Դատարանն արդարացրեց Գագիկ Ծառուկյանին՝ ճանաչելով նրա անմեղությունը։
Այս գործը քննվում էր 6 տարի։
«Իհարկե, ես չէի հավատում, սպասում էի, որ Եվրադատարան պետք է դիմենք։ 110 հատ քննիչ են դնում, որ քննություն կատարեն, ու որիցե մեկը Ծառուկյանի անունը չի տալիս: 2,600 հոգուց ոչ ոք ցուցմունք չի տալիս ինձ վրա»,-լրագրողներին ասել է Գագիկ Ծառուկյանը:






































































































































































































































































































































































































































































































































































































































