Իդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասին

«Իդրամ» ընկերությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի փետրվարի 1-ից «Իդրամ» հարթակներով այլևս հնարավոր չի լինի վճարումներ կատարել «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների համար:

Այս փոփոխությունը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն դադարեցնելու որոշմամբ։ Արդյունքում՝ «Վիվա Արմենիա» ծառայությունների դիմաց վճարումները չեն ընդունվի՝

  • Idram&IDBank հավելվածով
  • Իդրամի տերմինալներով
  • Idram Junior հավելվածով

«Իդրամ» ընկերության համար առաջնահերթ է իր օգտատերերին ապահովել կայուն, անվտանգ և որակյալ ծառայություններով, ուստի կանխավ տեղեկացնում ենք այս փոփոխության մասին և խնդրում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդներին տվյալ ծառայությունների համար վճարումներ կատարել այլ հասանելի եղանակներով։ Շնորհակալ ենք ըմբռնման համար։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-26/01/26
Ասիական ինդեքսներ - 26/01/26
Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի նախագահ