«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի անցկացվում է «Հայրենիք հավերժություն» խորագիրը կրող դրամահավաք-արշավի ձեւաչափով։ -ի փոխանցմամբ՝ հիմնադրամի հրապարակած հաղորդագրությունում նշվում է, որ հավաքագրված դրամական միջոցները կուղղվեն Սյունիքի մարզի Սպանդարյան ջրանցքի վերակառուցմանը:
Ներկայում Սպանդարյան ջրանցքը վթարային է` մինչև 70% ջրային կորստով, ինչի արդյունքում Սառնակունք, Իշխանասար, Ծղուկ, Սպանդարյան, Անգեղակոթ և Շաքի բնակավայրերը զրկված են ոռոգման ջրի հնարավորությունից։ Ջրանցքի վերակառուցումից հետո կապահովվի 2800 հա հողատարածքի արդյունավետ ոռոգում և 730 ընտանիք կդառնա անմիջական շահառու:
Արշավի շրջանակում նոյեմբերի 27-ին, ժամը 22:10–ին, հանրային հեռուստաընկերությամբ կցուցադրվեն Հայաստան աշխարհի` հողի, ջրի և ինքնության մասին հարցազրույցների շարքեր, որտեղ հայրենի տան մանկության հուշերով և հայրենիքի ապագայի մասին իր պատկերացումներով կկիսվի նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:






































































































































































































