Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում եւ 193 երկրի շարքում 13-րդ տեղում է ՝ 90,27 ինդեքսով։
-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ վարկանիշը ցույց է տալիս, թե որ երկրներն են առաջարկում ճանապարհորդության անվտանգության լավագույն պայմանները։
«Տարին շատ լավ սկսվել եւ շատ լավ շարունակվում է։ Սիրում եմ բոլորիդ»,- գրել է Փաշինյանը։


























































































































































































































































































































































































































