Հայաստանի ու Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար, փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից, Ազգային ժողովում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե Հայաստանն արդեն ստացել է փոխադարձ առավելությունների մի մասը, նաև ընդգծեց բենզինի գինը 20 տոկոսով էժանանալը։

«Ցորեն է ներկրվում Հայաստան, դա փոխադարձ առավելությո՞ւն չէ։ Հիմա Ադրբեջանում հետևում են, ասում են՝ հետաքրքիր է՝ Հայաստանի խորհրդարանում մեկը կնկատի՞, որ փոխադարձ առավելության մի մասն արդեն իսկ ստացվել է»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենք իրենց երկրի տարածքով միջանցքներ են տրամադրել Հայաստանին։

Նարեկ Կիրակոսյան