Նախարարին են ներկայացվել գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման շրջանակում կատարված քայլերը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 11-ին այցելել է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։ -ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից:

Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի տնօրեն Գառնիկ Հովհաննիսյանը ներկայացրել է 2025 թվականի հաշվետվությունը, իրականացված աշխատանքներն ու 2026 թվականին նախատեսվող ծրագրերը։

Ներկայացվել է նաև հաշվետու ժամանակահատվածում կենդանիների և մարդու համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների նկատմամբ իրականացված կանխարգելիչ և ախտորոշիչ միջոցառումները, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման շրջանակում կատարված քայլերը։

Առանձին անդրադարձ է կատարվել հողերի ագրոքիմիական հետազոտություններին, ինչպես նաև թվայնացման և քարտեզագրական աշխատանքների իրականացմանը։

Վարչապետը խոսեց ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2046թ երկարաձգելու հնարավորության մասին
Ըստ Փաշինյանի՝ նոր ատոմակայանի կառուցման հարցը ՀՀ-ն քննարկում է մի քանի երկրների հետ
Վստահելի և պատասխանատու ԱԲ-ի զարգացումը պետական քաղաքականության կարևոր ուղղություններից մեկն է. ԲՏԱ փոխնախարար
Փոխվարչապետի խոսքով` ՀՀ կառավարությունը շարունակական քայլեր է ձեռնարկում Իրանի հետ ռազմավարական կապերն ընդլայնելու և խորացնելու համար
Առաջիկայում նախատեսվում է համաշխարհային աստղի այց Հայաստան, Գևորգ Պապոյանը հրաժարվեց անուն նշելուց
Ինտենսիվ գյուղատնտեսության համար ՀՀ կառավարության հնգամյա ծրագրով նշված բոլոր ցուցանիշներն անցած տարի կատարվել են․ Պապոյան