ՊԵԿ նախագահը վստահեցնում է, որ տնտեսավարողներին անհիմն տուգանելու եղանակով պետբյուջե լցնելու պլան չկա

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսավարողներին անհիմն տուգանելու միջոցով պետբյուջե լցնելու որևէ պլան ու հանձնարարական երբևէ չի տվել հարկային ծառայողներին:

-ի հաղորդմամբ՝ այս մասին վստահեցրեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը փոխանցեց որոշ տնտեսավարողների ահազանգը, որ հարկային տեսուչները երբեմն ստուգումների արդյունքում խախտում չեն հայտնաբերում, սակայն ասում են, որ ամեն դեպքում պետք է որևէ տուգանք նշանակեն՝ հիմնավորելով, թե բյուջե պետք է լցնեն:

«Ամենայն պատասխանատվությամբ ամենաբարձր ամբիոնից հնչեցնում եմ, որ որևէ նման հանձնարարական ու պլան գոյություն չունի ՊԵԿ-ում»,-ասաց Էդուարդ Հակոբյանը:

Նա հորդորեց նման մասնավոր դեպքերի մասին տեղեկացնել իրեն: ՊԵԿ նախագահն անգամ իր անունով էլեկտրոնային փոստ ունի, որին քաղաքացին կարող է անգամ անանուն գրել: Հակոբյանը վստահեցրեց, որ պատրաստ է համագործակցել ցանկացածի հետ և պատասխանատվության ենթարկել նման իրավիճակներում:

«Այս տարի բոլոր հարկային ծառայողների պատրաստման դասընթացներ են անցկացվել, կար նաև բարեվարքության էլեմենտ: Տարբեր փուլերից միասին 90-100 աշխատակից դուրս է մնացել: Մենք նաև այդ ուղղությամբ ենք ջանքեր ներդնում, որ իրենց մոտ և՛ բարեվարքությունը բարձրանա, և՛ արհեստավարժությունը»,-վստահեցրեց Հակոբյանը:

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-28/10/25
Ասիական ինդեքսներ - 28/10/25
ԲՏԱ նախարարը Forbes-ում ներկայացրել է Հայաստանի նորարարական քաղաքականության հիմնական ուղղությունները
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը կալանավորվել է
2025 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 439 միլիարդ 339 միլիոն դրամ
Զվարթնոց օդանավակայանում «կարմիր» ուղիով կանցնեն ամենառիսկային ուղևորները. ՊԵԿ-ը նոր գործիքակազմ է մշակել