«Ես Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերներին խնդրել եմ շտապ կարգով զբաղվել մասնավորապես երկաթուղու՝ Երասխից մինչև Նախիջևանի սահման և Ախուրիկի հատվածից մինչև Թուրքիայի սահման ամբողջական վերականգնմամբ»,- Կառավարության նիստի ավարտից հետո ճեպազրույցի ընթացքում լրագրողի հարցին ի պատասխան ասաց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը կարծիք հայտնեց, որ առաջիկայում նաև նույն հարցը կբարձրացվի Իջևան-Ղազախ հատվածի հետ կապված․

«Կարծում եմ՝ այդ հատվածը նույնպես հնարավորինս արագ վերականգնելու անհրաժեշտություն կա»։

Անդրադառնալով TRIPP նախագծին ՌԴ-ի ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ Փաշինյանն ընդգծեց, որ հռչակագրում հստակ գրված է՝ դա Հայաստան-Միացյալ Նահանգներ երկկողմ նախագիծ է․

«Երրորդ երկրների ներգրավվածությունը կարող է քննարկվել միայն երկկողմ ձևաչափով: Դա հստակ ձևակերպված է, և այս շրջանակից դուրս մեկնաբանություն տալը կոռեկտ չեմ համարի»։