Ռոմանոս Պետրոսյանն ու Արտակ Հանեսյանը քննարկել են «Ամերիաբանկ»-ի կողմից ՀԷՑ-ին մատուցվող գործառնություններին վերաբերող հարցեր

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության գլխամասային գրասենյակում ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հունվարի 23–ին ընդունել է «Ամերիաբանկ» ՓԲ ընկերության տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն՝ Արտակ Հանեսյանին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի տեղակալ, Էկոնոմիկայի և ֆինանսների տնօրեն Արմեն Շահնազարյանը:

Ինչպես -ը տեղեկանում է ՀԷՑ-ի տարածած հաղորդագրությունից, Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է համագործակցության առկա պայմանների բարելավմանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը։

Քննարկվել են «Ամերիաբանկ»-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ին մատուցվող ընթացիկ գործառնություններին վերաբերող մի շարք հարցեր:

Արտակ Հանեսյանը ողջունել է «Ամերիաբանկ»-ի հետ գործող փաթեթի ընդլայնմանն ու լավարկմանն ուղղված ՀԷՑ ժամանակավոր կառավարչի նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնել հետագա աշխատանքային քննարկումների արդյունքում ներկայացնելու համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը միտված նոր առաջարկներ:

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկային քաղաքականության հետագա բարելավմանը վերաբերող հարցեր
Կոռուպցիան համակարգում տեղ չունի. ՊԵԿ նախագահի ուղերձը ստորաբաժանումներին
Համազգային թատրոնը «Սուրբ Անտոնիոսի հրաշքը» ներկայացմամբ ազդարարեց սեփական շենքում գործունեության մեկնարկը
Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շինություններ են ապամոնտաժվում
ՀԷՑ-ը գտնվում է ֆինանսապես կայուն և տնտեսապես բարենպաստ վիճակում. Ռոմանոս Պետրոսյան
ՀԷՑ-ը 2025 թվականի երկրորդ կիսամյակում 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատ 63,7%-ով ավելի հարկ է մուծել․ Ռոմանոս Պետրոսյան