Ռուս գործարարները զգուշավոր են դարձել Հայաստանում իրենց նախագծերի հեռանկարները գնահատելու հարցում՝ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո, РИА Новости-ին ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Սամվել Կարապետյանը 6 ամիս է կալանքի տակ է՝ առանց դատարանի որոշման և այս միջավայրում այլ ձեռնարկատերեր սկսել են զգուշորեն գնահատել իրենց նախագծերի հեռանկարները ՀՀ-ում և կասկածի տակ դնել ներդրումային միջավայրի կայունությունը, որը դժվար թե կպահպանի երկկողմ առևտրի վերելքի տեմպը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը։

Մոսկվան պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ՝ «Թրամփի ուղի» նախագծին Ռուսաստանի հնարավոր մասնակցության վերաբերյալ։ Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այդ մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։

«Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Մենք պատրաստ ենք խորհրդակցել մեր հայ գործընկերների հետ՝ քննարկելու ինչպես նախաձեռնության պարամետրերը, այնպես էլ Ռուսաստանի հնարավոր մասնակցությունը»։

Նրա խոսքով դրա համար կան բավարար հիմքեր։