7․7 մլրդ դոլար․ սա այն գումարն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին Հայաստանի Հանրապետությունը պարտք է վերցրել։ Ըստ ֆինանսների նախարարության՝ 2025 թվականի տարեվերջին ՀՀ պետական պարտքը կազմել է 14 մլրդ 531․3 մլն դոլար, որից ՀՀ կառավարության պարտքը 14 մլրդ 40․7 մլն դոլար է, Կենտրոնական բանկի պարտքը՝ 490․7 մլն դոլար։

chart visualizationchart visualization

Ինֆոգրաֆիկայից պարզ երևում է, որ գործող իշխանությունը 2018-ից հետո ավելի քան կրկնապատկել է ՀՀ պետական պարտքը։

Թե՛ Հայաստանի պետական պարտքի մասին օրենքի և թե՛ կառավարության 2024-26 թվականների ռազմավարության համաձայն՝ պարտք/ՀՆԱ ցուցանիշը չպետք է գերազանցի 50%-ը։ Թե որքան կկազմի պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը 2025-ի արդյունքներով, առայժմ պարզ չէ․ համախառն ներքին արդյունքի տարեկան ցուցանիշը ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակում է փետրվարին։ 2024-ի տվյալներով՝ պետական պարտք/ՀՆԱ-ն հաշվարկել էին ուղիղ 50%:

Նշենք, որ եթե ՀՀ պետական պարտքը գերազանցի ՀՆԱ-ի 50%-ը, դա նշանակում է ֆիսկալ ռիսկի աճ՝ պարտքի սպասարկման բեռի մեծացում, բյուջեի ճնշում, արժութային ռիսկեր և վարկային պայմանների վատթարացման վտանգ։

Գայանե Խաչատրյան