Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն մեկնաբանել է աշխարհի առաջնության որակավորման փլեյ-օֆֆի վիճակահանության արդյունքը։ Կիսաեզրափակիչում Իտալիան կմրցի Հյուսիսային Իռլանդիայի հետ։

«Հյուսիսային Իռլանդիան ֆիզիկապես հզոր թիմ է, որը երբեք չի հանձնվում։ Բայց մենք պետք է խաղանք։ Ես այդ մասին խոսում եմ արդեն երեք ամիս։ Գիտեինք, որ փլեյ-օֆֆում ենք պայքարելու ուղեգրի համար, գիտեինք, որ աճելու տեղ ունենք։ Վստահությամբ ենք նայում առաջ։

Իտալիայի հավաքականի խնդիրը մարտավարությունը չէ։ Պետք է աշխատենք մեր խոցելի տեղերի վրա։ Երբ ամեն ինչ ճիշտ ենք անում, մենք մրցունակ ենք։ Մանրամասն կուսումնասիրենք Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը։ Հույս ունեմ, որ սխալները կհասցնենք նվազագույնի»,- Գատուզոյի խոսքը մեջբերում է Sky Sport Italia-ն։

Իտալիա – Հյուսիսային Իռլանդիա դիմակայության հաղթողը ուղեգրի համար եզրափակիչում կմրցի Ուելս – Բոսնիա եւ Հերցեգովինա զույգի հաղթողի հետ։