Դիմահարդար Գոհար Ավետիսյանը այսօր նոր տեսանյութ է հրապարակել , որից պարզ է դարձել, որ նա որդու հետ գտնվում է Երևանում։

Տեղադրված տեսանյութերից մեկում Գոհարը որդուն հարցնում է՝ «Որտե՞ղ ենք», ինչին փոքրիկը պատասխանում է՝ «Դուբայում»։

Ի պատասխան՝ Գոհարը ժպիտով նշում է․ «Դու Հայաստանում ես, այ տղա»։

Նա նաև հետևորդներին ցույց է տվել, թե որտեղ է հանգրվանել Երևանում՝ ներկայացնելով պատուհանից բացվող գեղեցիկ տեսարանը։

Հոլովակները արագ տարածվել են համացանցում՝ արժանանալով բազմաթիվ դրական արձագանքների։