«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջին համար Նարեկ Կարապետյանը չգիտի, թե ինչու է իր թիմակից Ալեքսան Ալեքսանյանը 2 մլն դրամի նվիրատվություն արել ՔՊ-ին։ -ի հարցին, թե ինչու է Ալեքսանյանը գործող իշխանությանը 2 մլն դրամ նվիրել, Կարապետյանն արձագանքեց․ «Պետք է ճշտենք Ալեքսանյանից»։

Հարցին, թե արդյոք սա կարելի է որակել որպես ենթադրյալ կաշառքի դեպք, Նարեկ Կարապետյանը զերծ է մնացել հստակ գնահատականներից՝ նշելով, որ իրավիճակը խորքային ուսումնասիրության կարիք ունի։

Հիշեցնենք, որ Factor.am-ը, ուսումնասիրելով ՔՊ-ի հաշվետվությունը, նվիրատվություն կատարած անձանց մեջ հայնաբերել էր Ալեքսան Բենիամինի Ալեքսանյանի անունը, որը անցած տարվա մարտի 7-ին 2 մլն դրամ նվիրատվություն է կատարել իշխող ուժին։

Ալեքսանյանը ներկայիս «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Բենիամինի Ալեքսանյանն է։ Մինչև վերջերս նա «Ուժեղ Հայաստան»-ի քաղաքական խորհրդի անդամ էր։ Ըստ ընտրողների ռեգիստրի՝ Հայաստանում այդ անուն-ազգանունով միայն 1 անձ կա։

Մանրամասները՝ տեսանյութում։