Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) ֆինանսապես բարելավված պայմաններով նոր պայմանագիր է կնքել լիգայի հետ: Ծառուկյանի հոնորարը կրկնապատկվել է եւ այժմ կազմում է 4 միլիոն դոլար՝ նախկին 2 միլիոնի փոխարեն:
«UFC-ն սկսել է ավելի շատ վճարել Paramount-ի հետ գործարքի շնորհիվ։ Ինձ հետ նոր պայմանագիր են կնքել: Եթե նախկինում վճարում էին 2 միլիոն դոլար, այժմ իմ հոնորարը կազմում է 4 միլիոն։ Թերեւս, նույն գումարները չեն, ինչ բռնցքամարտում է, բայց 3-4 տարի հետո իրավիճակը կփոխվի»,- Ռայան Գարսիայի հետ հարցազրույցում ասել է Ծառուկյանը:
UFC մարտիկը նաեւ ցանկանում է ռեւանշ մենամարտ անցկացնել BMF չեմպիոն Չարլզ Օլիվեյրային հետ:
«Տոպուրիան արդեն ունի նշանակված մենամարտ։ Ես կուզենայի մենամարտել Օլիվեյրայի հետ։ Նա 3-րդ համարն է եւ ունի «ամենավտանգավոր» գոտին։ Կարծում եմ՝ այդ տիտղոսն ինձ ավելի շատ է համապատասխանում, քան Օլիվեյրային»,- նշել է Ծառուկյանը։
29-ամյա Ծառուկյանը UFC-ում հանդես է գալիս 2019 թ.-ից, MMA-ում ունի 23 հաղթանակ, 3 պարտություն:

































































































































































































































































































































































































































































































































































































































































































































