Նոյեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06:30-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում Բաղրամյան խոշորացված համայնքի Արգինա բնակավայրի բնակիչ 57-ամյա Հարություն Ասատրյանը իր և գյուղի մի քանի բնակիչներին պատկանող գառները հերթական անգամ արոտավայր տանելու ժամանակ ականատես է եղել սարսափ ֆիլմ հիշեցնող տեսարանի։ Հայտնում է -ը։

Պարզվել է, որ գայլերի ոհմակը հոշոտել է նրա և գյուղացիներին պատկանող մոտ 28 գլուխ ոչխարների, այդ թվում՝ մայրացու։

Տեղում պարզվել է, որ 15 գլուխ ոչխարներ կորած են, 28 գլուխ վիրավոր ոչխարների էլ իր համագյուղացիների հետ հայտնաբերել են տանից մոտ 3-4 կիլոմետր հեռավորության վրա՝ տարբեր հատվածներում։

Ընդհանուր նա իր խնամքի տակ ուներ 208 գլուխ ոչխար, որոնց մի մասը գնել էր պարտքով։

Դեպքի մասին արդեն տեղեկացրել են վարչական շրջանի ղեկավարին, ինչպես նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բաղրամյանի բաժին և այս պահին սպասում են, մինչ ժամանեն ոստիկանները։