Երևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ-ին բախվել են «ZIL» մակնիշի բեռնատարը և «Opel» մակնիշի ավտոմեքենան․ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը արգելափակվել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել արգելափակումից և տեղափոխվել բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է վերջինիս մահը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ–ից։
















































































































































































































































































