Մոսկվայի «Սպարտակի» «Լուկօյլ Արենա» ստադիոնում հրաժեշտ են տալիս ռուսական ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանին, հաղորդում է championat.com-ը։

Լեգենդար խորհրդային ֆուտբոլիստն ու մարզիչը մահացել է նոյեմբերի 23-ին 99 տարեկանում։

«Սպարտակի» կազմում Նիկիտա Սիմոնյանը 4 անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1952, 1953, 1956, 1958), երկու անգամ տիտղոսը նվաճել է «Սպարտակի» գլխավոր մարզիչի պաշտոնում (1962, 1969)։

1956թ․ Օլիմպիական խաղերում ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է չեմպիոն։

Նիկիտա Սիմոնյանի գլխավորությամբ Երեւանի «Արարատը» 1973 թվականին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր։