Պատրաստ ենք անձնվիրաբար պաշտպանել ՀՀ ինքնիշխան տարածքը. ծառայությունը՝ բանակային դիրքերում (տեսանյութ)

Բանակային դիրքերում զինծառայողների համար լավագույն պայմանների ապահովմանն ուղղված աշխատանքներն ընթանում են անդադար, շուրջօրյա ռեժիմով:

Պաշտպանության նախարարությունը բանակային դիրքերում ծառայություն իրականացնող զինվորների առօրյայից տեսանյութ է ներկայացրել։

Տղաները վստահեցնում են` պատրաստ են անձնվիրաբար պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։