Վրթանես քահանա Բաղալյանն այս պահին Էջմիածնի «Մաստեր Մեդ» բժշկական կենտրոնում է, նրա մոտ սրտամկանի ինֆարկտ է գրանցվել։ Այս մասին -ի հետ զրույցում հայտնեց Տեր Ղևոնդը։

«Բժիշկներն ասում են՝ կյանքի և մահվան խնդիր է, պետք է սիրտն անպայման զոնդավորեն։ Հենց հիմա այդ խնդրով այստեղ ենք»,- նշեց նա՝ հավելելով՝ քահանայի վիճակի վերաբերյալ այլ տեղեկություն այս պահին չունի։

Ավելի վաղ համացանցում կադրեր էին հայտնվել, որոնցում երևում էր՝ ինչպես է Մայր Աթոռի բակում Տեր Վրթանեսի ինքնազգացողությունը վատացել, նա պառկած էր գետնին, բժիշկները նրան առաջին բուժօգնություն էին ցուցաբերում։

Վրթանես քահանա Բաղալյանը Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավորն է։

Եվգենյա Համբարձումյան