Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալը» դուրս եկավ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
Իսպանացի Միկել Արտետայի գլխավորած թիմը լոնդոնյան դերբիում ընդունեց «Քրիսթալ Փելասին» եւ առավելության հասավ հետխաղային 11-մետրանոցներով` 8:7։
Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:
80-րդ րոպեին սեփական դարպասը գրավեց հյուրերի ֆրանսիացի պաշտպան Մաքսանս Լակրուան։
Ավելացված 5-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց անգլիացի պաշտպան Մարկ Գեհին։
Կիսաեզրափակիչում «Արսենալի» մրցակիցը կլինի Լոնդոնի «Չելսին»։ Կիսաեզրափակիչի մյուս զույգը կազմել են «Նյուքասլ Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։
Անգլիական լիգայի գավաթ, քառորդ եզրափակիչ
«Արսենալ» – «Քրիսթալ Փելաս»՝ 1:1, 11մ՝ 8:7 ()
Մաքսանս Լակրուա, 80, ինքնագոլ – Մարկ Գեհի, 90+5



























































































































































































































































































































































































































































