Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Բաքվում անցկացված Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, խառը մենամարտերում (MMA) հանդես եկող Միհրան Հարությունյանը MMA-ում հաջորդ մենամարտը կանցկացնի հունվարի 31-ին Լոս Անջելեսում։
UNF 30 մրցաշարում Միհրան Հարությունյանի մրցակիցը կլինի ամերիկացի Շեյն Տորեսը։ Նրանք հանդես կգան 66,5 կգ քաշային կարգում։
Միհրան Հարությունյանն ներկայացնում է ամերիկյան UpNextFighting (UNF) ընկերությունը



























































































































































































































































































































































































































































