Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցցանցերում արված հրապարակումով շնորհավորել է Ամանորը՝ առանձնահատուկ հիշատակելով հարեւան երկրի բանտերում ապօրինաբար պահվող հայերի մասին:

«Այս առանձնահատուկ օրը ցանկանում եմ բոլորիդ փոխանցել իմ ջերմ բարեմաղթանքները։ Թող խաղաղությունը, սերը եւ բարեկեցությունը միշտ ուղեկցեն ձեզ։ Մաղթում եմ հաջողություն եւ ամուր առողջություն այս տարում եւ հետագայում։ Չէի կարող ամանորյա ուղերձը գրել առանց առանձնահատուկ հիշելու մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինաբար պահվում են հարեւան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի եւ դեպի տուն ապահով վերադարձի տարի: Թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության եւ ազնվության։

Շնորհավոր Նոր տարի»,- գրել է Հենրիխ Մխիթարյանը: