4 Հունվարի, 2026

Աբովյանի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացու վիճակը գնահատվում է ծանր, նա գտվում է վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին -ին հայտնեցին Այրվածքաբանության ազգային կենտրոնից:

Ավելի վաղ, Shamshyan.com-ը հայտնել էր, որ Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցում գործող գազալցակայանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել. կա տուժած, որը Կոտայքի մարզի 39-ամյա բնակիչ է։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած ոստիկանները տեղում պարզել են, որ տեղի է ունեցել գազի արտահոսք, և աշխատակիցը, ըստ նախնական տեղեկությունների, ծխախոտով մտել է ներս, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել պայթյունը:

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նմանատիպ նյութեր