Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով Սյունիքի մի շարք ճանապարհներ փակ են

Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ և դեպի Գորիս, Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհ բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար միայն Կապանից դեպի Սիսիան ուղղությամբ։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Ճամբարակի լեռնանցքը, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և Արագածի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։

Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։