Ֆուտզալի Հայաստանի հավաքականը Եվրո-2026-ի առաջին խաղում մրցեց Ուկրաինայի հավաքականի հետ։
Լիտվայի Կաունաս քաղաքի «Ժալգիրիս Արենայում» Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հասավ կամային հաղթանակի 2:1 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ Միհրան Դերմենջյանը։
Երկրորդ տուրում Հայաստանի մրցակիցը կլինի Չեխիան։
Հունվարի 25
Հայաստան – Չեխիա՝ 16:00
Հունվարի 28
Լիտվա – Հայաստան՝ 22:30












































































































































































































































































































































































































































